ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Իր խնդիրները քիչ էին, փոխարժեքն էլ վրան «ջարդեցին»

Իր խնդիրները քիչ էին, փոխարժեքն էլ վրան «ջարդեցին»
20.11.2015 | 01:36

Նոյեմբերի կեսերից դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ բարձրացման խնդիրը չանտեսվեց ԱԺ-ում, բայց տարօրինակն այն է, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխարժեքի վերաբերյալ հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Ինչ կապ ունի այս նախարարը փոխարժեքի հետ։ «Հարցը ներկայացվեց այնպես, որ փոխարժեքի տատանումից տուժում է ՓՄՁ ոլորտը»,- պատասխանելով մեր հարցին` ասաց նախարարը։ Հետո՞ ինչ, որ փոխարժեքի խնդիրները ԿԲ-ի և ֆինանսների նախարարության ենթակայության տակ են։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան Կարեն Ճշմարիտյանն ասաց. «Քանի որ փոխարժեքն ազդեցություն է թողնում տնտեսության վրա, այդ իսկ պատճառով հարցին պատասխանեցի ես»։ Ինչ խոսք, երևի թե նախարարն ինքն էլ չէր սպասում, որ մի օր փոխարժեքի լուծման հարցն իր վրա կվերցնի։ Ճիշտ է, ԱԺ-ում նա այս հարցի շուրջ «ջուր ծեծեց», բայց երևի թե հենց դա էր պետք գործադիրին, ինչից ելնելով կարող ենք ենթադրել՝ փոխարժեքի վիճակը լուրջ է, և դրա համար էլ փորձեցին հարցը «ջրել»։ Քանի որ դրամ-դոլարի հարցն օրհասական է ոչ միայն մեր տնտեսության, այլև ժողովրդի համար, դիմեցինք միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին որպես նախկին ֆինանսիստի։ «Փոխարժեքի վերաբերյալ դատողություններն ու կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Այս պահին կարող եմ միայն մակրոտնտեսական տեսանկյունից գնահատական տալ։ Այն ընդհանուր առմամբ գտնվում է հավասարակշռված վիճակում, որից մի փոքր վերև-ներքև տատանումները հնարավոր են»։ Հնարավորը հնարավոր են, բայց նկատենք, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում դոլարի գինը 475-ից դարձավ 485։ Սա արդեն մի փոքր վերև ու ներքև չէ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հասկանալ՝ ինչպիսին են դեպի վեր աճող միտումները։ «Ես հասկանում եմ Ձեր հարցի խորությունը, սակայն արդեն պատասխանեցի այդ հարցին»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ